Հայաստանում ռուսաստանաի Դաշնության դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումիի միջադեպը, որի ֆուգարանտը ռուս զինծառայող է:
Դեկտեմբերի 13-ին հայկական դատարանը ձերբակալել է ռուսական ռազմաբազայի զինծառայողի` մահվան հանգեցրած մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու կասկածանքով:
«Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ զգացմունքային մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքականացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը: Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին»,- ասվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ: