Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ դեկտեմբերի սկզբին Սանկտ-Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովում բոլոր նախագահները ներողություն են խնդրել միմյանցից, իսկ ռուսաստանյան ԶԼՄ-ները զբաղվում են փաստերի խեղաթյուրմամբ, հաղորդում է Interfax.by-ը:
«Մենք (գագաթաժողովի մասնակիցները-խմբ.) ներողություն խնդրեցինք միմյանցից: Ես ներողություն խնդրեցի Նիկոլի Փաշինյանից, քանի որ տարբեր պատճառներով եմ հարձակվել նրա վրա: Պուտինը ներողություն խնդրեց բոլորից ... Չէ՞ որ այնտեղ այնպիսի խառնաշփոթ էր տիրում ... Նազարբաևը սկսեց ներողություն խնդրել: Եվ իրականում այդպես է եղել. այդ հանդիպման ժամանակ մենք ներողություն ենք խնդրել միմյանցից», - ասել է Ա.Լուկաշենկոն Մինսկում ուրբաթ օրը ռուսաստանյան լրատվամիջոցներին տված մամուլի ասուլիսում: