Ադրբեջանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին ԶՈՒ ստորաբաժանումների մի մասը սահմանապահներով փոխարինել:
Ինչպես հայտնում է News.am-ը` հղում կատարելով Contact.az-ին, Ադրբեջանի գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Հայաստանի հետ սահմանին՝ Ղազախի և Աղստևի շրջանում սահմանապահ զորքերը կզբաղեցնեն դիրքերը և ռազմական օբյեկտները: Այս մասին ուրբաթ հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևը՝ ելույթ ունենալով պետական սահմանապահ ծառայության 2018 թվականի ամփոփիչ հաշվետու խորհրդաժողովում:
Այս որոշումը նա բացատրել է սահմանապահ ուժերի բարձր մարտական պատրաստվածությամբ ևհագեցվածությամբ:
«Որոշումը թույլ կտա ուժեղացնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը, նոր պահեստային մասերի ստեղծումը», - ասել է Գուլիևը:
Ղազախից և Աղստևից բացի Հայաստանին հետ սահմանակից են ևս մի շարք շրջաններ՝ Թովուզը, Գետաբեկը, Դաշքեսանը: Այս շրջանների հետ կապված Գուլիևը ոչինչ չի ասել: