Բյուրականի աստղադիտարանի տարածքում բացվել է Ռուսաստանի գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի կայանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Բացման արարողությունն իրականացվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանի և «Ռոսկոսմոս»-ի միջազգային համագործակցության հարցերով տնօրենի տեղակալ Սերգեյ Սավելեվի կողմից:
«Մենք հույս ունենք, որ դա մեր իրական համագործակցության միայն սկիզբն է, այդ նախագծին կհետևեն նորերը: Կայանը նախատեսում ենք շահագործել նվազագույնը մինչ 2030 թվականը»,- նշել է Սավելեվը լրագրողների հետ զրույցում: