«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփել է նոյեմբերի վերջին կայացած հեռուստամարաթոնի արդյունքները: Ինչպես փոխանցում է РУСАРМИНФО-ն, հանգանկված վերջնական գումարն ավելի մեծ է եղել, քան հայտարարվել էր նոյեմբերին՝ այդ թվում նաև ի հաշիվ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի խոշոր հանգանակության:
«Կարապետյանը 2.8 մլն դոլար է նվիրաբերել: Այդ գումարը հիմնականում կուղվի Արցախին: Այդ գումարից մոտ 1մլն կհատկացվի այն ընտանիքներին, որտեղ կծնվի 4-րդ երեխան (4 հազար դոլար յուրաքանչյուր ընտանիքին): Այնտեղ կառուցվում է նաև երիտասարդական կենտրոն, որի շինարարությունը կշարունակի «Հայաստան» հիմնադրամը մնացած գումարով», - հայտնել է հիմնադրամի ղեկավար Հայկակ Արշամյանը:
Ներկա պահին հանգանակության ընդհանուր գումարը կազմում է 14 մլն 115 հազար դոլար: Նախորդ տարի հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակությունը կազմել էր 12 մլն դոլար: