ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Կոսովոյի չճանաչված պետության կողմից երկրի անվտանգության ուժերի դերի և ներուժի ամրապնդմանն ուղղված մի շարք օրինագծերի ընդունման կապակցությամբ, հայտնում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը:
«Գլխավոր քարտուղարը ընդգծում է, որ Անվտանգության խորհրդի 1244 բանաձևը (1999 ) միակ իրավական հիմքն է Կոսովոյում անվտանգության ապահովման պարտականությունները կատարող միջազգային ներկայության՝ Կոսովոյի ուժերի համար»,- ասվում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հայտարարությունում:
Գուտերեշը նաև կողմերին կոչ է արել «զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են մեծացնել Բելգրադի և Պրիշտինայի միջև լարվածությունը, ինչպես նաև հետագա երկխոսության դադարեցնելու հավանականությունը»: