Ավստրալիայի կառավարությունն Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք է ճանաչում, հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը:
«Կառավարությունը որոշում է կայացրել այն մասին, որ Ավստրալիան Արևմտյան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք է ճանաչում»,-ասել է նա Սիդնեյի ինստիտուտում ելույթի ժամանակ: Մորիսոնը նշել է, որ ավստրալական կառավարությունը մտադիր է Երուսաղեմում առևտրային և ռազմական ներկայացուցչություն բացել: Նրա խոսքերով՝ Ավստրալիան դեռ ձեռնպահ կմնա դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուց:
Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք են ճանաչել նաև ԱՄՆ-ը, Գվատեմալան, Չեխիան, Բրազիլիան և Հոնդուրասը: