Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, հայտնում է РИА Новости-ն:
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում, անցկացվում է «դեղին բաճկոնների» հերթական բողոքի ակցիան: Մի քանի հարյուր ցուցարարներ հավաքվել են Հաղթական կամարի մոտ, որը փակվել է ոստիկանության կողմից: Նրանց կամարից հեռու քշելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:
Սակայն ցուցարարները չեն պատրաստվում զիջել և մտադիր են գնալ դեպի Ելիսեյան պալատ՝ չնայած որ այդ շրջանը նույնպես փակ է ցուցարարների համար: Այդ թվում նաև բենզինի գների բարձրացման դեմ հանդես եկող «Դեղին բաճկոններ» շարժումը բողոքի ակցիաներ է իրականացնում նոյեմբերի 17-ից: