Կանադայի Էդմոնտոն քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Երևանում ծնված, հետագայում Կանադա տեղափոխված 23-ամյա Էրիկ Բազինյանը պաշտպանել է Հյուսիսային Ամերիկայի (ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա) երկու վարկածներով չեմպիոնական կոչումները սուպերմիջին քաշային կարգում, հայտնում է news.am-ը:
Հայ բռնցքամարտիկը երկրորդ անգամ է պաշտպանել WBO-NABO և WBA-NABA վարկածներով չեմպիոնական տիտղոսները՝ պարտության մատնելով մեքսիկացի Ադրիան Լունա Ֆլորեսին: 5-րդ ռաունդում գրանցվել է տեխնիական նոկաուտ: