Պաղեստինի ազատագրման կազմակերպության գլխավոր քարտուղար Սաեբ Էրեկատը քննադատել է Ավստրալիայի մերձավորրևելյան քաղաքականությունը և Արևմտյան Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը: Նա նշել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի միջև բանակցությունների առարկա է ամբողջ Երուսաղեմը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ավելի վաղ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել էր Ավստրալիայի կողմից Արևմտյան Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին:
«Ավստրալական կառավարությունը փաստացի միացել է Թրամփին, Նեթանյահուին և երկու այլ երկրների իշխանություններին՝ դեմ քվեարկելով ՄԱԿ-ի՝ 156 երկրների կողմից աջակցվող «երկու պետություն երկու ազգերի համար» սկզբունքի բանաձևի դեմ: Ավելին՝ Ավստրալիայի կառավարությունը հրաժարվում է ճանաչել Պաղեստինը որպես պետություն և շարունակում է առևտուր անել իսրայելական բնակավայրերի հետ», - նշված է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ: