Passport Index-ի կողմից կազմվել է երկրների հյուրընկալության վարկանիշ՝ որոշակի գործոններ հաշվի առնելով: Գործոնները հետևյալն են՝ քանի երկրի քաղաքացի կարող է այցելել երկիր՝ առանց մուտքի արտոնագրի, կնքել այն երկիր մուտք գործելուց կամ ստանալ արտահերթ թույլտվություն մուտքի համար և այլն: Այս մասին հաղորդում է jam-news-ը:
Հայաստանը զբաղեցնում է այդ վարկանիշային ցանկի 29-րդ տեղը և զիջում է հարեւան Թուրքիային, որը 22-րդ հորիզոնականում է, և Իրանին՝ 12-րդ հորիզոնականում, սակայն առաջ է անցնում 51-րդ հորիզոնականը զբաղեցրած Վրաստանից և 87-րդ հորիզոնականում հայտնված Ադրբեջանից: Ռուսաստանը Passport Index–ի վարկանշում զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը, իսկ ԱՄՆ-ն` 82-րդը:
Առաջին տեղը զբաղեցրել են Կոմորյան կղզիները, քանի որ այստեղ պարզեցված այցելման ռեժիմը գործում է աշխարհի բոլոր 198 երկրների քաղաքացիների համար: