Եվրամիությունը Թուրքիային կոչ է արել Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում ռազմարշավ չսկսել քրդական զորամիավորումների դեմ:
«Մենք ակնկալում ենք, որ թուրքական իշխանությունները զերծ կմնան ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կարող են խափանել ԻՊ-ի դեմ գործող կոալիցիայի ջանքերը կամ սպառնալիք ստեղծել Սիրիայում հավելյալ ապակայունության համար»,- նշվում է ԵՄ անվտանգության քաղաքականության և արտաքին գործերի բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է ռազմարշավ սկսել Սիրիայի Մանբիջ քաղաքում սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի (YPG) դեմ, եթե ԱՄՆ-ը նրանց դուրս չբերի այնտեղից:
ՀԻշեցնենք նաև, որ այս հարցը դեկտեմբերի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են հեռախոսազրույցի ընթացքում: