Անթալիայում 9 մարդ է ձերբակալվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, ձերբակալվածներից 5-ին մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորվել են: Ինչպես փոխանցում է tert.am-ը, հղում անելով թուրքական IHA գործակալությանը, Անթալիայի հանրապետական դատախազությունը 5 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրել «երկրի նախագահին վիրավորելու», «թուրք ժողովրդին, Թուրքիայի պետությանը և պետական մարմնին նվաստացնելու», ինչպես նաև «ժողովրդի մեջ քեն ու թշնամություն հրահրելու» հոդվածներով:
Կալանավորված անձինք արդեն ուղարկվել են Անթալիայի բանտ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (CPJ) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհել է «ամենանեղացկոտ» առաջնորդի կոչումը։