Մեծ Բրիտանիայի`Եվրամիությունից դուրս գալու հարցով երկրորդ հանրաքվեն մեծ վնաս կհասցնի երկրի կառավարության վարած քաղաքականությանը: Այդ մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Եկեք չխախտենք Մեծ Բրիտանիայի ժողովրդին տրված խոստումը: Նոր քվեարկությունն անդառնալի վնաս կհասցնի մեր քաղաքականության ամբողջականությանը», - ասել է Մեյը՝ ընդգծելով, որ երկրորդ հանրաքվեն կասկածի տակ կդնի պահպանողականների՝ «ժողովրդավարությունն իրացնելու կարողությունը»:
Թերեզա Մեյի կարծիքով՝ նոր հանրաքվեն նաև «ավելի կպառակտի երկիրը, մինչդեռ հիմա աշխատում են միասնականություն դրսևորել»: