Հզոր պայթուցիկ սարք Է գործի դրվել Հունաստանի մայրաքաղաքի արվարձանում գտնվող Skai մասնավոր հեռուստաալիքի շենքի մոտ: Այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը՝ հավելելով, որ պայթյունից ոչ ոք չի տուժել:
Պայթյունը որոտացել Է դեկտեմբերի 17-ի գիշերը, դրանից առաջ հեռուստաալիքի կենտրոնակայանը հեռախոսազանգ Էր ստացել նախապատրաստվող ակցիայի մասին: Դա թույլ Էր տվել տարհանել անձնակազմը և խուսափել զոհերից, նշվում Է հաղորդագրության մեջ: Շենքին զգալի վնաս Է պատճառվել:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: ԶԼՄ-ների հետ կապված օբյեկտները Հունաստանում վաղուց արդեն դարձել են ծայրահեղ աջ և անարխստական խմբավորումների թիրախներ: