Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ սենատի կողմից սաուդյան թագաժառանգ արքայազն Մուհամադ բեն Սալմանի դեմ հնչեցրած մեղադրանքները, փոխանցում է Reuters-ը:
Գերատեսչության կարծիքով` ԱՄՆ սենատի մեղադրանքները սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության գործով անհիմն են:
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ում նաև նշել են, որ ամերիկյան սենատի նման գործողությունները միջամտություն է Էր-Ռիադի ներքին գործերին: