ՀՀ արդարադատության նախարարությունում մշակվում է արդարադատության համակարգում էլեկտրոնային բանականության ներդրման հնարավորությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, հայտնում է News.am-ը:
Պարզաբանելով էլեկտրոնային արդարադատության աշխատանքի սկզբունքները՝ Զեյնալյանը հայտնել է, որ համակարգն աշխատելու է հետևյալ սկզբունքով՝ ներբեռնվում է գործի թվային տարբերակը, և դատավորի մոտ ավտոմատ բացվում է պատրաստի որոշմամբ պատուհանը։ Զեյնալյանի կարծիքով՝ սա մեծապես կկրճատի արդարադատության իրականացման վրա ծախսվող միջոցները և ժամկետները։