Անհանգստացած լինելով երիտասարդների շրջանում ռեփի աճող տարածվածությամբ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել մշակութային գործիչներին ստեղծեն վերահսկման միջոցներ, այլ ոչ թե արգելեն այն։ Այս մասին գրում է euronews-ը։
«Եթե հնարավոր չէ դադարեցնել, ապա մենք պետք է առաջնորդենք ու ուղղորդենք այն»,-ասել է Պուտինը՝ Սանկտ Պետերբուրգում մշակութային գործիչների հետ հանդիպմանը։
Պուտինը նշել է, որ ռեփն արգելելու փորձերը հակառակ ազդեցություն կունենան ու ավելի կբարձրացնեն դրա ժողովրդականությունը։
ՌԴ նախագահը նշել է, որ ռեփը հիմնված է 3 սյուների վրա՝ սեքս, թմրանյութեր ու բողոք։ Նա առավել մտահոգ է թմրանյութերի հարցով, քանի որ «այն հանգեցնում է ազգի դեգրադացիայի»։