Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցության մասին նոր համաձայնագիր են պատրաստում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս մասին ասաց ուղիղ եթերում` պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակիցների ու ընթերցողների հարցերին, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
Անդրադառնալով հետխորհրդային երկրներում կենսալաբորատորիաների գործունեությանը` լրագրող Դարյա Ասլանովան հարցրեց արտգործնախարարին` ինչպե՞ս է Ռուսաստանը պատրաստվում լուծել Հայաստանում ու Վրաստանում արտասահմանյան լաբորատորիաների գոյության ու ակտիվ գործունեության խնդիրը։
«Մոսկվան ու Երևանը կստորագրեն մի փաստաթուղթ, որը կերաշխավորի Հայաստանում արտասահմանցի զինվորականների բացակայությունը», – նշել է Լավրովը։
Նախարարը կարծում է, որ դա թույլ կտա կենսալաբորատորիաների աշխատանքն ավելի թափանցիկ դարձնել։