Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսիում ստացել է Վրաստանի կաթողիկոսի օրհնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
«Հուզիչ հանդիպում. օրհնություն Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա Երկրորդից»,- նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստան է մեկնել` մասնակցելու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: