Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթերի իր էջում գրառում է կատարել խորհրդարանում իր ելույթից, հայտնում է News.am-ը:
Կարո Փայլանը գրել է. «Մենք նման ենք միմյանց։ Թուրք ենք, հայ ենք, քուրդ ենք, ասորի ենք, քրիստոնյա ենք, մուսուլման ենք, բայց այստեղի ժողովուրդ ենք և առանց իրար նայելու չենք կարող միմյանց հասկանալ։ Թուրքի պատմությունը չի կարող առանց հայի, քրդի, ասորիի լինել։ Հակառակն էլ ճիշտ է»։