Մոսկվայի Դոմոդեդովո շրջանում գազից թունավորման հետևանքով հինգ մարդ է զոհվել, որոնց թվում առնվազն երկու հայ կա:
Ինչպես հայտնում է «MK»-ն` ողբերգությունը տեղի է ունեցել Շեստովո գյուղում, որտեղ մասնավոր հյուրանոց է կառուցվում: Արտասահմանից ժամանած (նրանցից երեքը Հայաստանից են, երեքը` Ուզբեկստանից) աշխատողների համար նախատեսված հասարակ տունն ամբողջովին գազով է լցվել:
Նշվում է, որ կիրակի առավոտյան, դեկտեմբերի 16-ին գործընկերները նրանց հայտնաբերել են անգիտակից վիճակում:
Նրանցից հինգը մահացած են եղել: