Հազիվ թե ԵՄ–ն երկյուղածությամբ ընդունի Միության կազմից Չեխիայի դուրս գալու հնարավորությունը: Ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, որը ԵՄ բյուջեում զգալի ներդրդում է ունենում, Չեխիան եվրոպական միջոցների միայն սպառողն է: Այս մասին, ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ, հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը՝ հանդես գալով TV Barrandov–ի եթերում:
2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ձայների 10.6 տոկոսով երրորդ տեղն է զբաղեցրել «Ազատություն եւ ուղիղ ժողովրդավարություն» պոպուլիստական շարժումը, որը հանդես է գալիս երկրի օրենսդրության մեջ համազգային հանրաքվեի մասին դրույթ ավելացնելու և Եվրամիության կազմում մնալու հարցով հանրաքվե անցկացնելու օգտին։
Սրա հետ կապված տեղի լրատվամիջոցներում տարածում է ստացել «չեխսիթ» բառը։ Զեմանը նախկինում հայտարարել է, որ դեմ չի լինի հանրաքվեի անցկացմանը, սակայն ինքը կքվեարկի Չեխիայի` ԵՄ–ի կազմում մնալու օգտին։
Մեկնաբանելով ԵՄ–ի կազմում Չեխիայի մնալու հարցով վերջերս անցկացված հարցման արդյունքները, համաձայն որոնց հարցվածքների 54 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ–ի կազմում մնալուն, իսկ 33 տոկոսը՝ դեմ, Զեմանը նշել է, որ այդ հարցմանն իր մասնակցության դեպքում ինքը կլիներ 54 տոկոսի թվում։