Հայաստանը ՄԱԿ ԳԱ-ում դեմ է քվեարկել Ղրիմի հարցով հակառուսական բանաձևին

11:09     18 դեկտեմբերի, 2018

ՄԱԿ-ի Գլխավոր ասմաբլեան ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձևով, որով դատապարում է Ղրիմում «մարդու իրավունքների խախտումները» և  Ռուսաստանին կոչ է արվում թերակղզի թողնել միջազգային դիտորդների,  հայտնում է ТАСС-ը:

Բանաձևին կողմ է քվեարկել 70 երկիր` այդ թվում ԵՄ անդամ երկրները, Կանադան, ԱՄՆ-ը, Թուրքիան և Ճապոնիան: 26 երկիր դեմ է քվեարկել բանաձևին` այդ թվում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Վենեսուելան, Իրանը, Ղազախստանը,  Հյուսիսային Կորեան, Կուբան, Սերբիան, Սիրիան, Ուզբեկստանը և ՀԱՀ-ը:

Եվս 77 պատվիրակություն` հիմնականում աֆրիկյան և լատինաամերիկյան, ձեռնպահ են մնացել:


© armedia.am