ՄԱԿ-ի Գլխավոր ասմաբլեան ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձևով, որով դատապարում է Ղրիմում «մարդու իրավունքների խախտումները» և Ռուսաստանին կոչ է արվում թերակղզի թողնել միջազգային դիտորդների, հայտնում է ТАСС-ը:
Բանաձևին կողմ է քվեարկել 70 երկիր` այդ թվում ԵՄ անդամ երկրները, Կանադան, ԱՄՆ-ը, Թուրքիան և Ճապոնիան: 26 երկիր դեմ է քվեարկել բանաձևին` այդ թվում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Վենեսուելան, Իրանը, Ղազախստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Սերբիան, Սիրիան, Ուզբեկստանը և ՀԱՀ-ը:
Եվս 77 պատվիրակություն` հիմնականում աֆրիկյան և լատինաամերիկյան, ձեռնպահ են մնացել: