Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի բավարարել երկրի վարչապետ Թերեզա Մեյին անվստահության քվե հայտնելու ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի պահանջը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sky News հեռուստաալիքին:
«Մենք չենք պատրաստվում ժամանակ տրամադրել թատերական ներկայացման համար»,- հեռուստաալիքին հայտարարել են Բրիտանիայի կառավարությունում:
Քորբինն ավելի վաղ խորհրդարանում պահանջ Էր ներկայացրել Մեյին անվստահության քվե հայտնելու հարցի վերաբերյալ: Նա «անընդունելի» Է համարել Brexit-ի պայմանների շուրջ Բրյուսելի հետ ձեռք բերված համաձայնագրի խորհրդարանական քվեարկությունը հաջորդ տարի հետաձգելու՝ նրա որոշումը, որը պետք Է կայանար դեկտեմբերի 11-ին: Նրա կարծիքով՝ վարչապետին անվստահության քվե հայտնելու գործընթացը «միակ միջոցն» Է, որպեսզի Brexit-ի գործարքի շուրջ քվեարկությունն անցկացվի այս շաբաթ: