1990 թվականի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել է աշխատավոր միգրանտների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության Միջազգային կոնվենցիան, հայտնում է NEWS.am-ը:
Միգրանտների միջազգային օրը նշելու որոշումը կապված էր վերջին տարիներին աշխարհում միգրանտների թվի զգալի աճի հետ:
Միգրանտների միջազգային օրը նշվում է բազմաթիվ երկրներում, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններում մարդու իրավունքների և միգրանտների հիմնարար ազատությունների մասին տեղեկատվության տարածման, ինչպես նաև ներգաղթյալների իրավունքների մասին օրենքները բացատրող տարբեր ակցիաների և աշխատանքային սեմինարների միջոցով: