ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ ընդունել է Ղրիմի և Սևաստոպոլի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի որոշ հատվածների ռազմականացման մասին Ուկրաինայի առաջարկած բանաձևը: Այս մասին ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում:
Բանաձևի ընդունումով Գլխավոր ասամբլեան խորը մտահոգություն է հայտնել «Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի աստիճանական ռազմականացման կապակցությամբ»: ՄԱԿ-ում կարծում են, որ Ռուաստանը Ղրիմի տարածքում զորքային վարժանքներ է իրականացնում և զենք է տեղակայում, ինչի հետևանքով տարածաշրջանում աճում է անկայունությունը: Փաստաթղթում նշվում է նաև, որ Սև ծովում ռուսական կողմի գործողությունները սպառնում են Ուկրաինայի անվտանգությանը:
ՄԱԿ Ռուսաստանին քննադատել է նաև Կերչի նեղուցի վրայով կամուրջ կառուցել և Ազովի ծովով օտարերկրյա նավերի նավարկությունը սահմանափակելու կապակցությամբ: Կազմակերպությունը Մոսկվային կոչ է արել դադարեցնել նման գործողությունները: