Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ «կհանի երկրի թշնամիների սիրտը» իրենց իսկ տարածքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Միևնույն ժամանակ Մադուրոն ընդգծել է, որ իրենք խաղաղություն են ցանկանում և չեն հարձակվի «թշնամիների» վրա:
Վենեսուելայի ղեկավարը նաև հայտարարել է, որ Կոլումբիայի նախագահ Իվան Դուկին անձնական պատասխանատվություն է կրում Վենեսուելայի դեմ գործողությունների նախապատրաստման համար:
«Դու, Իվան Դուկին, պատասխանատվություն կկրես, եթե Կոլումբիան հարձակվի Վենեսուելայի վրա. Վենեսուելայի նկատմամբ քո ագրեսիայի, քո ատելության համար: Դու պատրաստ չես լինել պետության ղեկավար և Կոլումբիայի նախագահ: Դու անձամբ եմ վերահսկում Վենեսուելայի դեմ գործողությունների նախապատրաստումը », - ասել է նա: