ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցը հիմա լուծվում է պետությունների ղեկավարների մակարդակով

14:34     18 դեկտեմբերի, 2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը պետք է լուծվի այնպես, որ կազմակերպության արդյունավետությունը ոչ միայն չթուլանա, այլև՝ ամրանա, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հայտնում է Այսօր-ը: 

«Ցանկանում եմ նշել, որ ես ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը չեմ և մեկնաբանության հարցում սահմանափակված եմ։ Այնուամենայնիվ, ՌԴ դիրքորորշումն այս հարցում կառուցված է կառույցի ու դրա անդամ երկրների փոխհարաբերությունների ամրապնդման հիման վրա», - ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպանը։

Նա ընդգծել է, որ կազմակերպությունը հարցի լուծման արդյունքում պետք է ամրանա, այդ թվում նման իրավիճակների համար որոշակի իրավական կարգավորումների սահմանման շնորհիվ։ 

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցին, այն հիմա լուծվում է պետությունների ղեկավարների մակարդակով և ես մտածոմ եմ, որ սա մեր ընդհանուր հետաքրքրությունների շրջանակներում է», - ասել է Սերգեյ Կոպիրկինը։


© armedia.am