Միջպետական արարողակարգը չի նախատեսում նման շնորհավորանքներ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, հայտնում է Այսօր-ը:
«Ցանկանում եմ ասել, որ այս դեպքում միջպետական արարողակարգի հարցն է։ Նման շնորհավորանքներն ընդունված չեն, շնորհավորանքները, որպես կանոն, լինում են, երբ կա նշանակում», - ասել է ՌԴ դեսպանը։
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, Սերգեյ Կոպիրկինը վերահաստատել է՝ «ռուսական կողմը տրամադրված է ամենայն ակտիվ կերպով համագործակցելու ՀՀ նոր ղեկավարության հետ»։