Ամանորին կարևոր է ոչ միայն սեղանների գեղեցիկ զարդարանքներն ու տոնական ուտեստները, այլ նաև մեր արտաքին տեսքը: Հետևաբար եկեք պարզենք, թե ինչ կարելի է հագնել 2019թ.-ի Հողե խոզի տարում.
Կան նաև որոշ ընդհանուր առաջարկներ Ամանորին ժամանակակից look ունենալու համար.
Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանք հագուստի ընտրության հարցում որևէ խնդիր չեն ունենում: Ընդհանրապես, տղամարդիկ նախընտրում են հագուստի պահպանողական ոճը և չեն հավատում, որ կարող են հաջողության հասնել իրերի ճիշտ համադրության միջոցով:
Եթե ցանկանում եք, որ 2019 թվականի առաջին իսկ վայրկյանները հաջող անցնեն, անհրաժեշտ է ընտրել ամանորյա հագուստի և աքսեսուարների ճիշտ գույնը: Տարվա խորհրդանիշ գույնը ոսկեգույն երանգով մարջանագույնն է: Հետևաբար դեղինի և նարնջագույնի, ինչպես նաև բաց կանաչի և շագանակագույնի երանգներով հագուստը և զարդերը ճիշտ ընտրություն կլինեն: Նախընտրելի է բնական նյութերից`փայտից և կերամիկայից պատրաստված զարդերը:
Ինչ վերաբերում է կոշիկներին, ապա ընդհանուր առմամբ, ցանկալի է Ամանորը դիմավորել փափուկ կաշվե հարմարավետ կոշիկներով: Հեռախոսը, շրթներկը, հայելին և կանանցի այլ պարագաները կարող եք տեղավորել փոքրիկ դասական պայուսակի մեջ: Պայուսակը պետք է լինի հասարակ և գույնզգույն:
Մազերի համար թրենդային է «dirty brunette»-ը, որը տաք և սառը երանգների իդեալական համադրություն է, մարջանագույնը, մեղրային փայլը, ձյունաճերմակ բլոնդը և իհարկե սևը...