Հայաստանի հավաքականի և լոնդոնյան արսենալի կիսապաշտպան հենրիխ Մխիթարյանը զանգել է հայ ֆուտբոլասեր Սպարտակ Ադամյանին, ով Եվրոպա լիգայի խմբային փուլի «Արսենալ»– «Ղարաբաղ» հանդիպմանը մտել էր խաղադաշտ Արցախի դրոշով ու Մոնթե Մելքոնյանի լուսանկարով շապիկով:
«Հաջորդ օրը, երբ արդեն պատրաստվում էի օդանավակայան մեկնել, զանգահարեց ինձ և ասաց Հենրիխ Մխիթարյանն է: Սկզբում չհավատացի, մտածեցի ընկերներս են կատակում: Հետո տեսա անգլիական հեռախոսահամար և հասկացա, որ իսկապես նա է: Հասկանալի պատճառներով մեր անձնական խոսակցության մասին չեմ կարող մանրամասն պատմել: Սակայն ուզում եմ նշել, որ շատ շնորհակալ եմ Մխիթարյանին իր վերաբերմունքի համար», - ասել է Սպարտակ Ադամյանը Armfootball․com-ին տված հարցազրույցում:
Հայ ֆուտբոլոասերը պատմել է նաև, որ իր ակցիան ծրագրել է աւյն բանից հետո, երբ Հենրիխին թույլ չտվեցին բաքվում մասնակցել «Ղարաբաղ»- «Արսենալ» խաղին քաղաքական նկատառումներից ելնելով: Ադամյանն իր այս ակցիայով ցանկացել է ադրբեջանցիներին ցույց տալ, որ իրենց դիրքորոշումը սխալ է: