2019 թվականին ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ անհրաժեշտ է Կենտրոնական Ասիայում անվտանգության ապահովման համար ՀԱՊԿ երկրների խնդիրների լուծման հետ կապված փոխգործակցության հարցեր մշակել: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեր դաշնակիցների հետ ռազմական համագործակցության զարգացումը` հատկապես ՀԱՊԿ գծով: Կենտրոնական Ասիայում անվտանգության ապահովման համար 2019 թվականի զորավարժությունների ժամանակ հարկավոր է գործընկերների հետ մանրամասն մշակել ընդհանուր խնդիրների հետ կապված համագործակցության բոլոր հարցերը», - ասել է Պուտինը՝ ՌԴ ՊՆ ամփոփիչ կոլեգիայի ժամանակ: