ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Թուրքիային զենիթահրթիռային Patriot համակարգերի վաճառքի 3,5 մլրդ դոլարի գործարքի որոշումը: Այս մասին հայտնել են Պենտագոնի պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով գործակալությունից:
Նշվում է, որ խոսքը Patriot-ի համար 80 MIM-104E որսող հրթիռների և 60 PAC-3 հրթիռների մասին է:
Պենտագոնից հայտնել են, որ վաճառքը նախատեսված է Թուրքիայի պաշտպանական հնարավորությունների մեծացման համար՝ «թշնամական ագրեսիայից պաշտպանվելու և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պաշտպանելու նպատակով»: