Ղրղզստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցում է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը` պատասխանելով «Ինտերֆաքս»-ի թղթակցի հարցին:
«Այս տարի ՀԱՊԿ–ում նախագահությունը փոխանցվել է Ղրղզստանին, և ես արդեն ընդունել եմ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարին [Ստանիսլավ Զասին], մենք խոսել ենք, և ես ստորագրել եմ համապատասխան որոշումը»,– հայտարարել է Ժեենբեկովը՝ հավելելով, որ, իր կարծիքով, չի կարելի ՀԱՊԿ-ի նման կարևոր և անհրաժեշտ կառույցն առանց գլխավոր քարտուղարի թողնել: