Փաշինյան. Նոր իշխանությունը Ռուսաստանի հետ չի քննարկել օտարերկրյա զինվորականների բացակայության հարցը

17:40     19 դեկտեմբերի, 2018

Հայաստանի նոր իշխանությունը Ռուսաստանի հետ չի քննարկել կենսալաբորատորիաների տարածքում օտարերկրյա զինվորականների բացակայության հարցը։ Այսօր Դիլիջանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց լրագրողներին, հայտնում է Սպուտնիկ Արմենիան: 

«Վերջերս քննարկվում է Լավրովի հայտարարությունը։ Մեր կառավարության օրոք այդպիսի թեմայով որևէ հարց չի քննարկվել»,– ասել է նա։


© armedia.am