Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ Սուրբ Ծնունդի իսկական նպատակը նվերների փոխանակումը չէ, և հորդորել է տոնը չվերածել «պերճաշուք իրադարձության»: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, հայտնել է Vatican News առցանց-պորտալը:
Դեկտեմբերի 19-ին կայացած ընդհանուր քարոզի ընթացքում նա ասել Է, թե «գովազդը մեզ ասում է միմյանց ավելի ու ավելի շատ ընծաներ նվիրել»:
«Բայց ո՞րն է այն տոնակատարությունը, որն Աստված սպասում է մեզանից»,- հարց է ուղղել քահանայապետը:
Նրա խոսքով՝ «Սուրբ Ծնունդի խորհուրդն այն է, որ լսենք Աստծո անխոս ձայնը»: «Ես խնդրում եմ ձեզ՝ եկեք Սուրբ Ծնունդը չվերածենք «պերճաշուք իրադարձության»,- նշել Է Հռոմի պապը: Նա նաև հիշեցրել է տոնի պատմությունը և երջանիկ Սուրբ Ծնունդ մաղթել բոլորին: Եվրոպական երկրների մեծ մասում Սուրբ Ծնունդն ավանդաբար նշում են լույս դեկտեմբերի 25-ի գիշերը: