Ալբանիայի իշխանությունները հայտարարել են երկրից Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի և ևս մեկ իրանցի դիվանագետի արտաքսելու մասին` վերջիններիս մեղադրելով «Ալբանիայի ազգային անվտանգությունը խաթարելու» փորձերի մեջ:
Ալբանական իշխանությունների այս որոշումն ողջունել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
«Վարչապետ Էդի Ռաման հենց նոր արտաքսել է Իրանի դեսպանին, ինչը պետք է ազդանշան լինի Իրանի առաջնորդների համար, որ իրենց կողմից ահաբեկչության աջակցությունն անընդունելի է», - Twitter-ում գրել է ամերիկացի պաշտոնյան: