Ո՞րն է Փաշինյանի տված ամենագլխավոր հանձնարարականը

12:38     20 դեկտեմբերի, 2018

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առավոտյան հանձնարարական է հնչեցրել։

«Այսօր ես հանձնարարել եմ, որ ամենօրյա մեր սեղանին պետք է դրված լինի, որպեսզի մեր համակարգերում ներկայացնենք որոշումների նախագծեր, որոնց արդյունքում կարող ենք արձանագրել՝ մարդկանց կյանքում տեղի է ունեցել փոփոխություններ», -ասել է նա։

Ինչպես հայտնում է «Այսօր»-ը` Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս քայլը պետք է լինի կառավարության ու նախարարների ամենօրյա թիվ մեկ առաջադրանքը։

«Այդ կարգավորումները պետք է լինեն մեր հիմնական ուղենիշը», - ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

 


© armedia.am