Գերմանիան Ռուսաստանից պահանջում է վերադարձնել համաշխարհային պատերազմից հետո երկրից դուրս բերված մշակութային արժեքները

13:58     20 դեկտեմբերի, 2018

Գերմանիան Ռուսաստանից կրկին պահանջում է վերադարձնել այն մշակութային արժեքները, որոնք իր տարածքից դուրս են տարվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այս մասին ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հաղորդել է «Իզվեստիան»՝ հղում կատարելով Մոսկվայում Գերմանիայի դեսպանության հայտարարությանը:

Դիվանագիտական ներկայացուցչությունն ընդգծում է, որ մշակութային օբյեկտները չպետք է օգտագործվեն որպես փոխհատուցում ռազմական կորուստների համար՝ վկայակոչելով Հաագայի պատերազմի վարման 1907 թվականի կանոնները:

Ամենահայտնի օբյեկտները, որոնք Գերմանիան ցանկանում է վերադարձնել Հենրիխ Շլիմանի գտածոներն են և Էբերսվալդի գանձը, ինչպես նաև հազարավոր բացառիկ ոսկե իրեր և զարդեր, որոնք վերաբերում են մեր թվագրությունից առաջ IX դարին:

Դեսպանությունը նաև հիշեցրել Է, որ 2017 թվականին արձանագրվել է Գերմանիայից ռուսական մշակութային օբյեկտների վերադարձման չորս դեպք:

 

 


© armedia.am