Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում

14:17     20 դեկտեմբերի, 2018

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-ի և 24-ի ցերեկը, 21-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 


Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում դեկտեմբերի 20-ի և 24-ի ցերեկը, 21-ին սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ թաց ձյան տեսքով, 22-23-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


© armedia.am