«Հայաստանի Հանրապետության մասին խոսելիս մենք նկատի ունենք պետությունը»,- այս մասին այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 19-ի հայտարարությանը։
Դիլիջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի նոր իշխանությունը Ռուսաստանի հետ չի քննարկել կենսալաբորատորիաների տարածքում օտարերկրյա զինվորականների բացակայության հարցը։ «Վերջերս քննարկվում է Լավրովի հայտարարությունը։ Մեր կառավարության օրոք այդպիսի թեմայով որևէ հարց չի քննարկվել»,- ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում նշել էր, որ Մոսկվան ու Երևանը կստորագրեն մի փաստաթուղթ, որը կերաշխավորի արտասահմանցի զինվորականների բացակայությունը Հայաստանում գործող կենսալաբորատորիաների տարածքում։