Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններից մի խումբ ամերիկյան սենատորներ Թրամփին կոչ են անում հրաժարվել Սիրիայից զորքերի դուրսբերման ծրագրից: Լինդսի Գրեմը, Բոբ Մենենդեսը, Ջեկ Ռիդը հայտարարել են, որ իրենք ավելի ու ավելի են սատարում այն բանաձևին, որը նախագահին կոչ է անում փոխել իր ռազմավարությունը։
Գրեմի խոսքերով՝ Թրամփի այդ որոշումն ուրախացրել է Ռուսաստանի, Իրանի և «Իսլամական պետության» ղեկավարներին։ «Մենք բոլորս անհանգստացած ենք հետևանքներով»,- հավելել է նա։