Կոսովոյի բանակի ստեղծումը բացառում է Բելգրադի և Պրիշտինայի միջև քաղաքական փոխզիջման հնարավորությունը, ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ` հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Կոսովոյի բանակի ստեղծումը խաթարում է Կոսովոյի խնդրի լուծման երկարատեւ միջազգային ջանքերը, օբյեկտիվորեն բացառում է Բելգրադի և Պրիշտինայի միջեւ երկու կողմերի համար ընդունելի հիմքերով քաղաքական փոխզիջման հնարավորությունը», - ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին ասել է Լուկաշևիչը:
Նա հավելել է, որ այս միջոցառումը բազմակի անգամ մեծացնում է Արեւմտյան Բալկաններում արյունահեղության կրկնության հավանականությունը:
Հիշեցնենք, որ Կոսովոյի խորհրդարանն ավելի վաղ հավանություն էր տվել Կոսովոյի անվտանգության ուժերը լիարժեք բանակի վերափոխելու օրինագծերի փաթեթին: Նախատեսվում է, որ Պրիշտինայի զինված ուժերը բաղկացած կլինեն 5000 զինծառայողներից և 3000 պահեստայիններից: