Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը պաշտոնաթող կլինի փետրվարի վերջին: Այդ մասին դեկտեմբերի 20-ին հայտնել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter ցանցի իր Էջում՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«(Պաշտոնաթող) գեներալ Ջիմ Մեթիսը պաշտոնաթող կլինի փետրվարի վերջին՝ իմ վարչակազմում որպես պաշպտանության նախարար ծառայելով վերջին երկու տարում»,- գրել Է ԱՄՆ-ի ղեկավարը: «Ջիմի պաշտոնավարման ընթացքում ձեռք Է բերվել հսկայական առաջընթաց, հատկապես (ԱՄՆ-ի զինված ուժերի կարիքների համար) նոր մարտական տեխնիկայի գնման առումով»,- նշել Է Թրամփը:
«Պաշտպանության նոր նախարարի թեկնածությունը կառաջադրվի մոտ ժամանկներս»,- հավելել Է ԱՄՆ նախագահը:
Reuters գործակալության տվյալներով, որը հղում Է անում Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչի, Պենտագոնի ղեկավարը պաշտոնը թողնելու իր որոշման մասին ԱՄՆ-ի նախագահին հայտարարել Է դեկտեմբերի 20-ին նրա հետ կայացած հանդիպմանը: