Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասը հուսով է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի 2019 թվականի սկզբին: Այս մասին հայտնում է «Белта»-ն:
«Ոչ բոլոր ձևակերպումներն են ավարտվել: Կարծում եմ, որ մնացած օրերին կամ հաջորդ տարվա առաջին օրերին բոլոր իրավական ձևակերպումները կիրականացվեն և արդեն կաշխատեմ նոր պաշտոնում», - ասել է Զասը: