Բելգիայի թագավոր Ֆիլիպն ընդունել է թագավորության վարչապետ Շառլ Միշելի հրաժարականը, ով ավելի վաղ այն միապետին էր ներկայացրել իշխող կոալիցիայի պառակտումից հետո: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Թագավորը համաձայնվել է կառավարության հրաժարականին և նրան հանձնարարել կատարել ընթացիկ գործերը: Նա հայտարարել է քաղաքական կամքի մասին երաշխավորելու երկրի հաջող կառավարումը մինչև առաջիկա ընտրությունները»,- նշված է Թագավորական պալատի հայտարարության մեջ:
Այսպիսով, արտահերթ ընտրություններ չեն լինի: Նշենք, որ հաջորդ հերթական ընտրությունները Բելգիայում նախատեսված են 2019 թվականի մայիսի 26-ին: