Եվրամիությունը վեց ամսով պաշտոնապես երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է 2019թ․ հունվարի 31-ին։ Այս մասին հայտնել է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը, փոխանցում է TASS-ը։
Խորհրդի հայտարարության մեջ ասվում է, թե որոշումը կապված է այն բանի հետ, որ «մինսկյան համաձայնագրերի իրականացման գործընթացում որևէ առաջընթաց չկա»։
Պատժամիջոցների երկարաձգման քաղաքական որոշումն ընդունվել է դեկտեմբերի 13-ի գագաթաժողովում՝ Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարների կողմից։ Այն հիմնված է եղել «մինսկյան համաձայնագրերի կատարման առաջընթացի մասին» ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կարճ զեկույցի վրա։ Այս զեկույցների առանձնահատկությունն այն է, որ որպես համաձայնագրերի կատարման պատասխանատու դիտարկվում է միայն Ռուսաստանը, իսկ Կիևի կողմից իր պարտականությունների սաբոտաժը ԵՄ-ն անտեսում է։