Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 168-ի

13:32     23 դեկտեմբերի, 2018

Ինդոնեզիայի Զոնդյան նեղուցի ափերին Կրակատոա հրաբխի ժայթքումից առաջացած հզոր ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 168-ի, փոխանցում է BBC-ն՝ հղվելով Ինդոնեզիայի բնական աղետների կառավարման ազգային վարչության տեղեկատվությանը:  

Ավելի վաղ հաղորդվել էր 63 զոհի և 20 անհետ կորածի մասին: Հայտնի է, որ ցունամիի հետևանքով հարյուրավոր տներ են ավիրվել: Վարչության ներկայացուցչի խոսքով՝ կատարվում է տուժածների տարհանում: 

Հիշեցնենք, որ ցունամին Ինդոնեզիայի արևմտյան ափամերձ շրջաններին հարվածել էր դեկտեմբերի 22-ին՝ տեղական ժամանակով 21:27 րոպեին:


© armedia.am